Բրազիլիայի խորհրդարանում դեմ են քվեարկել նախագահ Տեմերի հանդեպ դատավարություն սկսելուն

05:51 • 03.08.17

Բրազիլիայի ազգային կոնգրեսի պատգամավորների պալատը չորեքշաբթի օրը բավարար քանակությամբ ձայներ չի ստացել, որպեսզի քրեական գործ հարուցվի նախագահ Միշել Տեմերի դեմ երկրի Գերագույն դատարանում, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ ՌԻԱ նովոստի գործակալության փոխանցմամբ:


Հիշեցնենք, որ տարեսկզբին Բրազիլիայի նախագահ դարձած Միշել Տեմերը արդեն իսկ հասցրել է  մեղադրվել կոռուպցիոն գործարքների և ֆինանսական խարդախությունների մեջ, ինչի ֆոնին բազմաթիվ բրազիլացիներ պահանջում են նրա հրաժարականը:


Ինչևէ, Տեմերի դեմ դատավարություն սկսելու նախաձեռնության դեմ քվեարկել է 161 պատգամավոր, ինչը կազմում է Պատգամավորների պալատի գրեթե երկու երրորդը, և ըստ երկրի օրենսդրության անհնար է դարձնում նման նախագծի անցկացումը: