Բուրյաթիայում պարային փառատոնի ժամանակ թունավորվել է 77 մարդ

09:18 • 03.08.17

Բուրյաթիայում Baikal Dance Camp պարային փառատոնի ժամանակ թունավորվել է 66 երեխա և 11 մեծահասակ: Այդ մասին հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը, գրում է lenta.ru-ն:


Հաղորդվում է, որ հոսպիտալացումից հրաժարվել է չորս երեխա և մեկ մեծահասակ:


Հիվանդների վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:


ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության Բուրյաթիայի վարչությունում հայտարարել են, որ թունավորման պատճառները պարզելու համար փորձաքննության է ենթարկվել սննդի և ջրի նմուշները, հետազոտվել են սննդային բաժնի աշխատակիցները: Զբոսաշրջային օբյեկտի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, նյութերն ուղարկվել են դատարան:


Փառատոնն անց է կացվում հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը, դրան մասնակցում է 12-17 տարեկան մոտ 300 երեխա: