ԱՄՆ-ում կայծակը հարվածել է օդանավակայանի աշխատակցին (տեսանյութ)

18:50 • 03.08.17

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կայծակը հարվածել է Ֆորտ Մայերսի միջազգային օդանավակայանի աշխատակցին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Airlive-ում: 

Տեսանյութում երևում է՝ ինչպես է կայծակը հարվածում ինքնաթիռին և դրա մոտ կանգնած տղամարդուն, ինչից հետո վերջինս ընկնում է գետնին: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ 21-ամյա Օսթին Դանը ողջ է մնացել: Նա երրորդ աստիճանի այրվածքներ, վնասվածքներ և գլխուղեղի արյունազեղում է ստացել ու հոսպիտալացվել: