Ճապոնիայի կայսրը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը

14:11 • 03.08.17

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հաստատել է կառավարության նոր կազմը, ինչից հետո կառավարությունը պաշտոնապես համարվում է ձևավորված, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կտրուկ վերադասավորումներ է իրականացրել կառավարությունում, ինչի հետևանքով 19 մարդուց իրենց պաշտոնները պահպանել են միայն հինգը: Միևնույն ժամանակ, նոր 13 նախարարներից միայն 6-ն առաջին անգամ կգլխավորեն նախարարություններ, մնացածներն արդեն ունեն նման փորձ:


Մեծ ուշադրություն է գրավել պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածության քննարկումը, քանի որ կառավարությունում անձանց փոփոխության անհրաժեշտության պատճառը մեծ մասամբ նախկին պաշտպանության նախարար Տոմոմի Ինադայի շուրջ անվերջանալի սկանդալներն էին: Նոր նախարար է դարձել Իցունորի Օնոդերան, ով նախկինում արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը: