ԱՄՆ-ից հետո ԵՄ-ն ևս պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Եվրոպական միությունը պատրաստ է նոր պատասխան քայլեր ձեռնարկել Ռուսաստանի, Իրանի ու Հյս. Կորեայի դեմ՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Նա մասնավորապես տեղեկացրել է, որ տնտեսական շահերին սպառնալիքի առկայության դեպքում՝ Եվրամիությունը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, գրում է Euronews-ը։
Յունկերի խոսքով, խիստ անհրաժեշտ է համակարգել գործողությունները ԱՄՆ-ի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Սենատն օրենք է ընդունել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին, ինչից հետո այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին օրենքը:










