Մոսկվայում որպես գուշակ ներկայացած անձը 2.6 մլն ռուբլի է կորզել թոշակառուից ՝ «թուղթ ու գիր» հանելու համար
Մոսկվայում որպես գուշակ ներկայացած խաբեբան 2.6 մլն ռուբլի է կորզել թոշակառու կնոջից՝ նրա վրայի «անեծքը» հանելու համար:
Ինչպես գրում է moslenta.ru կայքը, Մոսկվայի Կունցեվո շրջանում բնակվող 82-ամյա ծեր կինը ոստիկաններին պատմել է, որ իրենց փողոցի խանութի մոտ իրեն է մոտեցել անծանոթ մի կին, որը, ներկայանալով գուշակ, հայտնել է, թե իր և իր տղայի վրա «թուղթ ու գիր» կա, սակայն նա կարող է հանել այն, եթե թոշակառուն իրեն փոխանցի որոշակի գումար:
Դրանից հետո խաբեբան անհետացել է: Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ, տեղի ոստիկանությունը փնտրում է հանցագործին:










