Հանցակազմ չկա. «Ելք»-ի կողմից ավագանու ընտրություններից առաջ ներկայացրած նյութերով հարուցված քրեական գործը կարճվել է

11:37 • 03.08.17

Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Ելք» խմբակցության ներկայացրած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

««Ելք» դաշինքի կողմից իրավապահներին ներկայացրած « Զիբիլիքս» անունով հայտնի նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու  ընտրություններից առաջ «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում  էր ներկայացրել: Դաշինքը ներկայացրել էր աղբամաններից գտած թղթեր, որոնք, ըստ դաշինքի անդամների՝  վկայությունն էին այն բանի, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված  բնույթ: