Ութ ամսական հղի Սերենա Ուիլյամսը շարունակում է ինտենսիվ մարզումները (լուսանկարներ, տեսանյութ)
Հղիության 8-րդ ամսում գտնվող թենիսի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորեքշաբթի այցելել է մարզասրահ և մարզվել, գրում է The Daily Mail-ը:
Snapchat-ում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է 35-ամյա Ուիլյամսը մարզվում:
Լրատվամիջոցը գրում է, որ զարմանալի չէ, որ հայտնի թենիսիստուհին շարունակել է ակտիվ մնալ իր հղիության ընթացքում: Նա հունվարին հաղթել է Australian Open մրցաշարում՝ գտնվելով հղիության երկրորդ ամսում: Լրատվամիջոցների հետ զրույցում աստղը պատմել էր, որ իմացել է, որ հղի է թենիսի կորտ գնալուց ընդամենը մի քանի օր առաջ:
Սերենա Ուիլյամսը Reddit կայքի համահիմնադիր 34-ամյա Ալեքսիս Օհանյանի հարսնացուն է:

















