Վերջին ամսվա ընթացքում միայն Թուրքիայում քսանհինգ լրագրող է ձերբակալվել

05:09 • 03.08.17

Թուրքիայում գործող «Ազատ լրագրողներ» նախաձեռնությունը հուլիսի ընթացքում լրագրողների հանդեպ կատարված որոշ գործողությունների և նրանց իրավունքների ոտնահարման հետ կապված զեկույց է պատրաստել:

Ինչպես հաղորդել է նախաձեռնության մամուլի խոսնակ Հաքքը Բոլթանը միայն հուլիս ամսվս ընթացքում Թուրքիայում լրագրողների հանդեպ գործադրված ճնշումներն ավելի շատ են եղել, քան աշխարհի բոլոր մյուս պետություններում միասին վերցրած:

Ըստ ներկայացրած զեկույցի՝ Թուրքիայում վերջին ամսում ձերբակալվել է 25 լրագրող, 41 լրագրող կալանավորվել է տարբեր ժամկետներով, վեցի դեմ դատ է բացվել, երեք լրագրող էլ սպանվել է: