Վենեսուելայի նախագահը կրկին փոխել է արտգործնախարարին

09:52 • 03.08.17

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ վերջերս երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Սամուել Մոնկադայի փոխարեն այժմ արտգործնախարարությունը կգլխավորի Խորխո Արեասան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Մոնկադան նախարար էր նշանակվել ընդամենը վերջերս՝ հունիսին՝ Ազգային հիմնադիր ժողովի թեկնածու առաջադրված Դելսի Ռոդրիգեսի փոխարեն:


Արեասան զբաղեցնում էր լեռնահանքային արդյունաբերության էկոլոգիական զարգացման նախարարի պաշտոնը: Անցյալում նա զբաղեցրել է փոխնախագահի, կրթության և գիտության նախարարի պաշտոնները: