Ավստրիայի դատարանը մեղավոր է ճանաչել տասներկու թուրքի՝ կենդանիների հետ դաժանաբար վարվելու համար
Ավստրիայի դատարանը մեղավոր է ճանաչել տասներկու թուրքերի՝ կենդանիների հետ դաժան վարվելու, մասնավորապես շուրջ 80 գառան մորթի ժամանակ կենդանիներին ավելորդ տառապանքներ պատճառելու համար:
Գառների ծիսակարգային մորթի ընթացքում, որը խիստ տարածված է մահմեդականների շրջանում, կենդանու կոկորդը կտրում են ու թողնում, որ արյունահոսելով սատկի, հայտնում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
Ընդ որում, թուրքերն օգտագործել են հատուկ բութ դանակներ, ինչպես նաև չեն հանգստացրել կենդանիներին մորթից առաջ։ Դատավորն այս ամենն իսկական արյունահեղություն է կոչել՝ տուգանելով կազմակերպչին մոտ 1300 եվրոյով և դատապարտելով ինն ամսվա ազատազրկման։










