ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերություններում ամենալարված ու դժվար ժամանակաշրջանն է. Ստոլտենբերգ

01:18 • 04.08.17

ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում այժմ ամենալարված ու դժվար ժամանակաշրջանն է «սառը պատերազմի» ավարտից ի վեր, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN-ին տված հարցազրույցում։

Համաձայն Ստոլտենբերգի՝ Ուկրաինայում ՌԴ կողմից դրության «ապակայունացումը»  նվազեցրել է դիվանագիտական հարաբերությունների բարելավման հույսերը։


«Սառը պատերազմի ավարտից հետո մենք հույս ունեինք Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն զարգացնել: Սակայն Ղրիմի անեքսիայից հետո ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի հարաբերություններն էլ ավելի են վատացել են», - ասել է գլխավոր քարտուղարը:

«Քանի դեռ մենք ուժեղ և կանխատեսելի ենք, մենք կարող ենք քաղաքական երկխոսություն ծավալել Ռուսաստանի հետ, որպեսզի կանխենք հնարավոր նոր սառը պատերազմը»,- եզրափակել է Ստոլտենբերգը: