Թրամփն առաջին անգամ արձակուրդ է մեկնում նախագահի պաշտոնում

03:48 • 04.08.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին 17-օրյա արձակուրդը կանցկացնի իր իսկ գոլֆ ակումբում, որը գտնվում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում: Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Թրամփն այնտեղ կգնա եկող ուրբաթ:

 

Ուշագրավ է, որ մինչ նախագահ դառնալը Թրամփը երբեք լավ չի արտահայտվել արձակուրդի մասին: «Ո՞րն է արձակուրդի միտքը: Եթե չեք հավանում ձեր աշխատանքը, ապա նշանակում է, որ սխալվել եք դրա ընտրության հարցում»,- ժամանակին  գրել է Թրամփն իր «Մտածի՛ր ինչպես միլիարդատերը» գրքում:


Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ իր բոլոր ծանոթները, ովքեր ինչ-ինչ հաջողությունների են հասել կյանքում, երբևէ արձակուրդ չեն գնացել: