Լեհաստանը կարող է հեռանալ Եվրամիությունից. Դոնալդ Տուսկ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն անհանգիստ է, որ իր հայրենի Լեհաստանը կարող է հեռանալ Եվրոպական միությունից, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լեհաստանի նախկին վարչապետը նման մտահոգություն է հայտնել երկրի «Իրավունք և օրենք» իշխող կուսակցության և ԵՄ-ի հակամարտության ֆոնին՝ Լեհաստանում արդարադատության համակարգի բարեփոխման հետ կապված, ինչպես նաև Եվրոպայի վերջին կուսական անտառում ծառահատման հետ կապված՝ չնայած այն կանգնեցնելու մասին Եվրադատարանի որոշմանը։
«Իմ կարծիքով սա ընդամենը սկիզբն է, որից հետո Լեհաստանը կհայտարարի, որ Եվրամիության կարիքն այլևս չունի։ Ցավոք սրտի, այդ պահը հեռու ապագայում չէ»,- հայտնել է Տուսկը:










