ԱՄՆ-ի գլխավոր դատախազն ահազանգել է, որ վերջին կես տարում երկրում սարսափելի մակարդակի է հասել գաղտնի տեղեկատվության արտահոսքը
ԱՄՆ-ի գլխավոր դատախազը հայտարարել է, որ վերջին շրջանում սարսափելի մակարդակի է հասել գաղտնի տեղեկատվության արտահոսքը տարբեր լրատվական միջոցներ և արտասահման. այս մասին գրում է РИА Новости-ն:
Դատախազ Ջեֆ Սեշնսը շեշտել է, որ տեղեկատվական արտահոսքն անկառավարելի է դարձել հատկապես վերջին կես տարում: Ըստ նրա ՝ դրա դեմ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն:
«Դա մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի հնարավորություններին և հատուկ ծառայությունների աշխատանքին: Ակնհայտ է, որ դա պետք է կանգնեցնել», - ասել է գլխավոր դատախազը:
Այդ առիթով պաշտոնյան կոչ է արել անցկացնել հատուկ ուսումնասիրություններ, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսում:










