Բրեքզիթի պատճառով բրիտանացիները սկսել են իռլանդական քաղաքացիություն ստանալու համար դիմել

01:19 • 05.08.17

Մեծ Բրիտանիայի տարածքում ու դրանից դուրս բնակվող բրիտանացիներից շատերը Բրեքզիթի պատճառով սկսել են դիմել իռլանդական անձնագրեր ստանալու համար, որպեսզի «պաշտպանեն իրենց իրավունքները», գրում են բրիտանական լրատվամիջոցները:

 

2017 թվականին Իռլանդիայի անձնագիր ստանալու դիմումների մեծ մասը այն բրիտանացիներից է ստացվել, որոնք վախենում են կորցնել Եվրոպական միությունում ապրելու ու աշխատելու իրավունքը՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից հեռանալուց հետո։

 

«Եվրամիության տարածքում բնակվող և աշխատող բրիտանացիները ցանկանում են ստանալ իռլանդական քաղաքացիություն, և նման միտումը գնալով ավելի ակնհայտ է դառնում»,- նշել է Իռլանդիայի հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: