Դիլիջանում 46-ամյա տղամարդու այրված դի է հայտնաբերվել

13:57 • 05.08.17

Դիլիջան քաղաքում տղամարդու այրված դի է հայտնաբերվել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման հաղորդում  ստացել է:

«Օգոստոսի 4-ին՝ ժամը 06.00-ին շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում այրված վիճակում հայտնաբերել են 1971 թվականին ծնված Կ.Մ.-ի դին»,- ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: