Եվրոպական տասից ավելի երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը

03:46 • 05.08.17

Եվրոպական տասից ավելի երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, հայտնում է Euromag լրատվամիջոցը: Հատկապես շոգ եղանակ է սպասվում Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, ինչպես նաև Սերբիայում և Խորվաթիայում:

 

Օրինակ Իտալիայի շուրջ 30 քաղաքներում՝ ներառյալ Հռոմում, օդի ջերմաստիճանը չի իջնի 40 աստիճանից: Նման շոգը հիմնականում կապում են Աֆրիկայից ներթափանցող տաք օդային հոսանքներով:

Ուշագրավ է, որ Եվրոպայում վերջին անգամ ռեկորդային շոգ է գրանցվել Հունաստանում 1977թ.-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել է ընդհուպ մինչև 48 աստիճանի՝ դառնալով բազմաթիվ բնակիչների առողջական խնդիրների պատճառ: