Ճապոնիայում ուժեղ թայֆունի պատճառով 11.000 ընտանիք առանց հոսանքի է մնացել

10:25 • 05.08.17

Ճապոնիան պատուհասած «Նորա» ուժեղ թայֆունի հետևանքով երկրի հարավային Կագոսիմա պրեֆեկտուրայում առանց հոսանքի է մնացել 11.000 ընտանիք, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ թայֆունն ուղեկցվում է ուժեղ քամով ու տեղատարափ անձրևներով: Օդերևութաբանների խոսքով՝ նման ինտենսիվ անձրևները լինում են 50 տարին  մեկ: Նշվում է, որ որոշ տեղերում քամու արագությունը հասնում է 30 մ/վ-ի:

Այժմ թայֆունը շարժվում է դեպի հյուսիս-արևելք: Կանխատեսվում է, որ թայֆունը կիրակի կհասնի Կյուսյու կղզի, իսկ ուղղությունը չփոխելու դեպքում ավելի ուշ կհասնի նաև Հոնսյու և Տոկիո: