Հրդեհից այրվել են տան ննջասենյակի անկողինն ու պահարանները

17:39 • 05.08.17

Օգոստոսի 5-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի թիվ 163 տանը ծուխ է նկատվում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 14:48-ին:

Ա. Ս.-ին պատկանող տան ննջասենյակում այրվել են անկողինը և պահարանը՝ մասամբ,  ջերմահարվել է պատը՝ 2 քմ: