Մոսկվայի արևմուտքում սպանել են «Օկեանարիում»-ի գլխավոր տնօրենին
ՌԴ քննիչները պարզում են Մոսկվայի արևմուտքում մոսկովյան «Օկեանարիում»-ի գլխավոր տնօրենի սպանության հանգամանքները։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։
Քննության վարկածի համաձայն՝ օգոստոսի 4-ի առավոտյան անհայտ անձը, գտնվելով Ֆիլյովսկի պարկի տարածքում, առնվազն 6 կրակոց է արձակել «Օկեանարիում»-ի համահիմնադիր, գլխավոր տնօրենի ուղղությամբ։ Ստացած վնասվածքներից 1964 թվականին ծնված տնօրենը (անունը չի նշվում) մահացել է տեղում։










