ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն անարդյունավետ կերպով հսկայական գումարներ է վատնել աֆղանների ուսուցմանն ուղղված. աղբյուր

05:37 • 05.08.17

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը 457.7 մլն դոլար է ծախսել հետախուզության աֆղան աշխատողների ուսուցման վրա, սակայն որևէ շոշափելի արդյունքի չի հասել, հայտնում է ամերիկյան Washington Post լրատվամիջոցը:

Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը 2 պայմանագիր է կնքել 2010-2013 թթ Աֆղանստանի 2 ընկերությունների հետ։ Վարժանքներին մասնակցել է Աֆղանստանի ազգային անվտանգության ու պաշտպանության ուժերի մոտ 70 աշխատակից, սակայն դրանք, ըստ երևույթին, էական արդյունքի չեն հանգեցրել։


Աղբյուրը նշում է նաև, որ Պենտագոնն ավելի վաղ շուրջ 100 մլն դոլար է ծախսել աֆղան զինվորականների համազգեստի վրա՝  հատուկ անտառային լանդշաֆտի համար նախատեսված, չնայած անտառները զբաղեցնում են Աֆղանստանի ամբողջ տարածքի ընդամենը երկու տոկոսը։