Շվեյցարիայում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կա երեք զոհ
Ուրբաթ օրը Շվեյցարիայի Գրիզոն կանտոնում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել, այդ թվում՝ 14-ամյա երկու երիտասարդ:
Ինքնաթիռը չվերթ է իրականացնելիս եղել Շվեյցարիայի աերոակումբի կազմակերպած երիտասարդական ճամբարում:
Աղբյուրը մանրամասնում է, որ վթարի հետևանքով մահացել է 14 տարեկան երկու դեռահաս և օդաչուն: Ինքնաթիռում գտնվող 17-ամյա աղջիկը վնասվածքներ է ստացել, նա գտնվում է ծանր վիճակում:
Նշվում է, որ Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել:
Հայտնի է, որ հուլիսի 30-ից ճամբար է մեկնել 192 դեռահաս: Սա ճամբարի 35-րդ հերթափոխն է, որի նպատակն «ավիացիայի հետ առաջին սերտ շփումն է»:










