Քաթարն ու Թուրքիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Քաթարն ու Թուրքիան օգոստոսի 6-7-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն, որոնց շրջանակում գործողությունների համակարգման հարցը հուլիսի 31-ին քննարկվել է Թուրքիայի ՌԾՈՒ-ի TCG Gökova հածանավում՝ Քաթարի ՌԾՈՒ-ի հրամանատար Մուհամմեդ բին Նասեր ալ-Մուհենեդիի մասնակցությամբ:
«Այս զորավարժությունը տեղի է ունենալու Թուրքիայի և Քաթարի միջև գոյություն ունեցող երկկողմ պայմանագրի շրջանակներում: Քաթարը միակ երկիրը չէ, ում հետ զորավարժություն ենք անցկացնում»,- ըստ թուրքական «Kanalahaber » լրատվակայքի՝ Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը:
Թուրքական հածանավը՝ 214 զինծառայողով, Դոհայի հարավ-արեւելյան Համեդ նավահանգիստ է մտել:










