Ֆինլանդիայում փոքր քարշանավի շնորհիվ հսկայական ուղևորատար լաստանավը խուսափել է հնարավոր աղետից (լուսանկարներ, տեսանյութ)

16:20 • 06.08.17

Փոքր քարշանավը հերոսաբար փրկել է հսկայական ուղևորատար լաստանավը՝ շեղելով նրա ճանապարհը և թույլ չտալով նրա բախումը նավահանգստի պատի հետ՝ կանխելով հնարավոր աղետը, գրում է The Daily Mail-ը: 

Քարշանավի անձնակազմի անդամներն իրենց կյանքը վտանգի են ենթարկել և իրենց նավն ուղղել պատի և զբոսաշրջիկներ տեղափոխող ֆիննական Eckerö Line ընկերության հսկայական լաստանավի միջև: 

Քարշանավը վայրկյանների ընթացքում օգտագործելով պատը կարողացել է հրել նավը և պատից շեղել նրա ուղղությունը: 

Զբոսանավը մոտեցել էր նավահանգստի պատին և հայտնվել բախվելու վտանգի առաջ ուժեղ քամիների պատճառով: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայում՝ Հելսինկիի Ուսիմաա արևմտյան նավահանգստում:

The tugboat crew risked their lives as they sandwiched themselves between the pier wall and the enormous ship owned by Finnish ferry company Eckerö Line carrying holiday makers

The little tugboat bravely positions itself between the ferry and the harbour wall

It then successfully pushes the large vessel off course and back into open water