Դուբայում այրվել է շաբաթվա ընթացքում երկրորդ երկնաքերը (լուսանկարներ, տեսանյութ)

15:19 • 06.08.17

Դուբայում փոքր հրդեհ է բռնկվել Tiger Tower երկնաքերում: Սա շաբաթվա ընթացքում քաղաքում երկնաքերի հրդեհման երկրորդ դեպքն է, հայտնում է Khaleed Times-ը: 

Արտակարգ իրավիճակների ծառայությունները մարել են կրակը մի քանի րոպեի ընթացքում: Երկնաքերի բնակիչները տարհանվել են հրդեհի մարման ընթացքում, սակայն նրանց արդեն թույլ են տվել վերադառնալ իրեն բնակարաններ:

Թերթի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի վերևի հարկերից մեկում գտնվող պատշգամբում: Հրդեհի պատճառները պարզվում են:

Ուրբաթ հրդեհ էր բռնկվել Դուբայի Torch երկնաքերում: