Դանակով զինված տղամարդը փորձել է մտնել Էյֆելյան աշտարակ

11:11 • 06.08.17

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է զինված տղամարդու Էյֆելյան աշտարակ մտնելու փորձի ժամանակ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշտարակի SETE օպերատոր ընկերության հայտարարությունը: 

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ ժամը 23:30-ին, ոչ ոք չի վիրավորվել: Սառը զենքով զինված տղամարդը փորձել է ներխուժել աշտարակ անվտանգության կետերից մեկով, նրան արագ ձերբակալել են: 

Դեպքի շարժառիթները և հանգամանքները դեռ հայտնի չեն: 

Ընկերության հայտարարությունում հաղորդվել է, որ միջադեպի առնչությամբ ոստիկանությունը պահանջել է այցելուներին հեռանալ Էյֆելյան աշտարակից մինչև 00:30՝ փակման պաշտոնական ժամանակից 15 րոպեով շուտ: