American Airlines-ի 10 ուղևոր տուժել է ինքնաթիռի խիտ ամպամած օդային տարածք մտնելու պատճառով

20:27 • 06.08.17

American Airlines ավիաընկերության ուղևորները տուժել են ինքնաթիռի՝ խիտ ամպամած օդային տարածք մտնելու պատճառով. այս մասին հայտնում է russian.rt.com-ը:

Աթենքից Ֆլորիդա ուղևորվող օդանավը, որի մեջ գտնվել է 287 ուղևոր և աշխատակազմի 10 անդամ, մտել է ամպերի մեջ, որի հետևանքով խիստ վատացել է 10 ուղևորի ինքնազգացողությունը:

Բարեհաջող վայրէջքից հետո նրանց հոսպիտալացրել են:

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ղեկավարությունը հետաքննություն կանցկացնի դեպքի հետ կապված: