Սիրիական բանակին հաջողվել է շրջափակման մեջ գցել ԻՊ-ի խոշորագույն հենակետերից մեկը Հոմսում

22:35 • 06.08.17

Սիրիական բանակին հաջողվել է շրջափակման մեջ գցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն հենակետերից մեկը Հոմս նահանգում. այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Հայտնի է, որ սիրիական զորքը գնալով սեղմում է Աս Սուխնա քաղաքի շուրջ ձևավորած օղակը, սակայն ներս նրանք դեռ չեն մտել:

Նշենք, որ Աս Սուխնան հանդիսանում է ԻՊ-ի վերջին կարևոր հենակետը Դեր Զոր ընկած ճանապարհին:

Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:

Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»: