ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Հյս. Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևի օգտին

01:21 • 06.08.17

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևի օգտին, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:

Բանաձևը Հյս. Կորեայի արտահանման արգելք է սահմանում, մասնավորապես՝ երկաթի, կապարի, ածխի և այլն: Սառեցվելու են նաև Հյս. Կորեայի Արտաքին առևտրի բանկի հաշիվները, իսկ ՄԱԿ-ի բանաձևերը խախտած հյուսիսկորեական նավերին կարգելվի մուտք գործել այլ երկրների նավահանգիստներ:


Նոր պատժամիջոցներ են սահմանվել նաև ԿԺԴՀ հրթիռային ծրագրերի հետ որևէ առնչություն ունեցող անձանց հանդեպ: