Վենեսուելայի Գերագույն դատարանը հաստատել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնանկությունը
Վենեսուելայի Գերագույն դատարանը հաստատել է երկրի գլխավոր դատախազ Լուիզա Դիասին աշխատանքից ազատելու ազգային հիմնադիր ժողովի որոշումը, հաղորդում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
Շաբաթ առաջին նիստն անցկացրած հիմնադիր ժողովը հեռացրել է Դիասին, ով հայտնի է գործադիր իշխանությունների գործողություններին ընդդիմախոսությամբ, և այդ պաշտոնում նշանակել է Վենեսուելայի մարդու իրավունքների նախկին պաշտպան Տարեկ Սաաբին:










