Սաուդյան Արաբիայի արքայազնի դեմ մահափորձ է կատարվել. լրատվամիջոցներ

21:04 • 06.08.17

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդի դեմ մահափորձ է իրականացվել, այս մասին հայտնում է Fars-ը: 

Հայտնի է, որ արքայազնը չի տուժել: Նրա դեմ մահափորձը ծրագրավորել էր Սաուդյան Արաբիայի մեկ այլ արքայազն, ում անունը չի հստակեցվում: Վերջինս ձերբակալվել է:

Ավելի վաղ նշվում էր, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը պատրաստվում է իր լիազորությունները փոխանցել արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդին հինգ ամսվա ընթացքում: