Երևանի Դավթաշենի կամրջի տակ 23-ամյա տղայի դի է հայտնաբերվել (լուսանկարներ)

14:43 • 07.08.17

 Օգոստոսի 7-ին, ժամը 13:51-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փոսից դուրս են բերել 1994 թ. ծնված Մ. Ն.-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքացին նախնական վարկածով ինքնասպանություն է գործել:

Դեպքի վայրում են գտնվում փրկարարները, ոստիկանության ծառայողներն ու քննիչները: Երիտասարդի հարազատները ևս դեպքի վայրում են: