Թուրք հաքերները, օժանդակելով ադրբեջանական հաքերներին, գրոհել են հայկական 7 կայքերի վրա. Սամվել Մարտիրոսյան
Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ թուրք հաքերները, ադրբեջանական հաքերներին օժանդակելով, գրոհել են հայկական յոթ կայքերի վրա: «Դրանք հիմնականում տուրիստական բնույթի կայքեր են: Կոտրված հայտնի կայքերի թվում է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքէջը»,-ասել է նա:
Հաքերները կոտրել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքէջը:










