Ճապոնիայում թայֆունի հետևանքով մահացել է 2 և տուժել ավելի քան 40 մարդ

21:05 • 07.08.17

Ճապոնիան պատուհասած «Նորու» թայֆունի հետևանքով մահացել է 2 և տուժել առնվազն 42 մարդ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն՝ երկուշաբթի օրվա ցերեկը ցիկլոնը հասել է Հոնսյու կղզու Վակայամա պրեֆեկտուրայի ափ:

Նշվում է, որ թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 23 մետր/վայրկյանի, իսկ պոռթկումների ժամանակ՝ մինչև 35 մետր վայրկյանի:

Այժմ ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ 23 կիլոմետր/ժամ արագությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, «Նորու» թայֆունի հետևանքով երկրի հարավային Կագոսիմա պրեֆեկտուրայում առանց հոսանքի է մնացել 11.000 ընտանիք: