Երևան-Կապան ավտոճանապարհին ավտովթարից Իրանի քաղաքացի է տուժել, նրա վիճակը ծանր է

10:16 • 07.08.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 7-ին՝ ժամը 02:25-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհի 275-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mersedes C240» մակնիշի 34 VF 490 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Գ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ուղևոր՝ 1986 թ. ծնված Դարիկահոլի Հուսեյի Իսանին (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: