Քարահունջ-Կապան ավտոճանապարհին պատահարի հետևանքով մեկ մարդ է մահացել, երկուսի վիճակը ծանր է
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 7-ին՝ ժամը 02:09-ին, ահազանգ է ստացվել, որ Քարահունջ-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան ընկել է ձորը, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «OPEL» մակնիշի 35 LC 899 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել ձորը և կողաշրջվել:
Պատահարի արդյունքում տուժել են 1987 թ. ծնված Գ. Հ.-ը և 1981 թ. ծնված Գ. Վ.-ը: Փրկարարները վերջիններիս դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նրանք հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Վ.-ինը՝ ծանր:
Փրկարարներն ուղևորի (տղամարդու անձը չի հաջողվել պարզել) դին դուրս են բերել ձորից և հանձնել Գորիսի ԲԿ աշխատակիցներին:










