Քաբուլում ավելի քան 16 տոննա պայթուցիկ նյութերով բեռնատար է հայտնաբերվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրավապահ մարմինները հայտնաբերել են ավելի քան 16 տոննա պայթուցիկով լի բեռնատար, որն ունեցել է պակիստանյան համարանիշեր, գրում է korrespondent.net կայքը:
Թռչնի կերի անվան տակ պիտակավորված տուփերում պայթուցիկ նյութեր տեղափոխողները մտադիր են եղել Աֆղանստանում ահաբեկչական հարձակում իրականացնել: Նշվում է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվել է 5 հոգի:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում զինված հակամարտության հետևանքով 2009թ.-ի հունվարից երկրում մահացել է 26.500 քաղաքացիական անձ, ևս 49.000 հոգի վիրավորվել է:










