Երևանում հայրն աթոռով հարվածել է դստեր գլխին

12:32 • 07.08.17

Երևանի  կենտրոնի բնակիչներից մեկը ֆիզիկական բռնության է ենթարկվել ծնողի կողմից:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է:

«Օգոստոսի  6-ին՝ ժամը  00:20-ին հաղորդում է ստացվել, որ աղջիկը զանգահարել է ոստիկանության բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ հայրն աթոռով հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է վնասվածք»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  կատարվում է քննություն: