Շիրակի մարզի Իսահակյան գյուղի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 7-ին՝ ժամը 09:34-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 1-ի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է Ա. Հ.-ին պատկանող 4-րդ կարգի վթարային տան (կառուցվել է 1975 թ.) շքամուտքի ձախակողմյան պատը (մոտ 5 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:










