Իտալիայում հրշեջների խումբը միտումնավոր հրդեհներ է կազմակերպել` դրամական պարգևներ ստանալու համար

18:13 • 07.08.17

Իտալիայում հայտնաբերել են հրշեջների 15 հոգանոց խումբ, որը միտումնավոր կերպով կազմակերպել է հրդեհներ՝ դրանք հանգցնելու ու դրամական պարգև ստանալու նպատակով, այս մասին հայտնում է La Repubblica-ն:

Ոստիկանության տվյալներով՝ հանցախմբի ղեկավար Դավիդ դե Վիտան անձամբ է պարբերաբար մեկնել անտառային գոտիներ՝ հրդեհ հրահրելու նպատակով: Վերջինս ձերբակալված է, իսկ նրա 14 հանցակիցները դեռևս ազատության մեջ են պայմանականորեն:

Նրանք մեղադրվում են խարդախության, նյութական վնաս հասցնելու և միտումնավոր հրդեհներ կազմակերպելու համար: