Լավրովը գործընկերների հետ լուսանկարվել է ֆիլիպինյան ազգային հանդերձով (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) անդամ երկրների արտգործնախարարների հետ լուսանկարվել է Ֆիլիպինների ազգային հանդերձով՝ սպիտակ վերնաշապիկ՝ կարմիր ուղղահայաց գծերով:
Ինչպես նշում է ria.ru-ն, կիրակի երեկոյան մայրաքաղաք Մանիլայում կազմակերպության մասնակիցների համար գալա-ընթրիք է կազմակերպվել:
Հետևելով ավանդույթին՝ արտգործնախարարները կրել են միջոցառումը հյուրընկալող պետության ազգային հանդերձը, որը հատուկ իրենց համար է կարվել: Այնուհետև նրանք լուսանկարվել են ձեռք ձեռքի տված:
Աղբյուրը նկատում է, որ նախորդ տարի ՀԱՊԱ-ի միջոցառումներն անցկացվել են Լաոսում, սակայն այն ժամանակ Լավրովի համար կարված վերնաշապիկը նրա հագով չէր եղել:
Հավելենք, որ ՀԱՊԱ-ին է անդամակցում 10 երկիր՝ Թաիլանդ, Ինդոնեզիա, Մալայզիա, Բրունեյ, Ֆիլիպիններ, Մյանմա, Լաոս, Վիետնամ, Կամբոջա և Սինգապուր: Մինչդեռ կազմակերպության գործընկերներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հյուսիսային Կորեան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Կանադան և մի շարք այլ երկրներ:










