Մոսկվայում ամպրոպի պատճառով վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել
ՌԴ Մոսկվայի մարզում երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին, սպասվող ամպրոպի պատճառով հայտարարվել է վտանգի դեղին՝ հինգից երրորդ մակարդակ: Այդ մասին հայտնում է Мослента-ն՝ վկայակոչելով ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնին:
«Վտանգավոր երևույթների ինտենսիվության մակարդակը՝ դեղին, նշանակում է, որ եղանակը պոտենցիալ վտանգ է ներկայացնում»,- ասված է կենտրոնի հաղորդագրությունում:
Բացի Մոսկվայից և Մոսկվայի մարզից՝ վտանգի նույն մակարդակն է հայտարարվել նաև մի շարք մոտակա շրջաններում: Կանխատեսվում է, որ երկուշաբթի օդի ջերմաստիճանը Մոսկվայում կհասնի մինչև +24 աստիճան: Սպասվում է մասամբ ամպամած եղանակ, կարճատև անձրև: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել վայրկյանում 15 մետրի:










