«Ես սիրում եմ Հիտլերին» գրությամբ շապիկներով հազարավոր նեոնացիստներ «գրոհել» են գերմանական քաղաքը (լուսանկարներ)

15:24 • 07.08.17

Ավելի քան 6.000 աջ ծայրահեղական, «Ես սիրում եմ Հիտլերին» գրությամբ սադրիչ շապիկներ հագած, «գրոհել» է գերմանական Թեմար քաղաքը, որտեղ ընթացել է նեոնացիստական հայացքների տեր ռոք խմբերի մասնակցությամբ երաժշտական փառատոն:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նեոնացիստները ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին բնորոշ ձևով ողջույն են տվել, պաստառների վրա ցուցադրել են նացիստական զինվորների լուսանկարները, ինչով խախտել են Գերմանիայում գործող խիստ հականացիստական օրենքները:

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Իրավապահների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 15-ին: Հետաքննության շրջանակում արդեն ձերբակալվել է 6 մարդ:

Հայտնի է, որ մոտ 3.000 բնակչություն ունեցող Թեմարի բնակիչները փորձել են կանխել իրենց քաղաքում նեոնացիստական փառատոնի անցկացումը, սակայն ապարդյուն:

Փառատոնի ժամանակ տեղի հյուրանոցը փակվել է՝ հրաժարվելով համարներ տրամադրել Հիտլերի գաղափարակիցներին:

 

A police probe is underway after thousands of neo-Nazis wearing 'I love Hitler' T-shirts and screaming 'heil' invaded a sleepy German town for a 'Rock against Foreign Domination' festival. Pictures emerged showing neo-Nazis performing the Hitler salute

More than 6,000 members of the extreme-right descended on Themar in the German state of Thuringia to watch 12 radical right-wing bands performing

Many were seen performing the Hitler salute and breaking Germany's strict anti-Nazi laws which forbids the use of symbols of 'unconstitutional organisations' or 're-engagement in National Socialist activities'

According to police, the event, on July 15, was relatively peaceful, with officers using the tactic of 'deescalation' to keep the peace

Visitors were dressed in t-shirts with slogans such as 'I love Hitler' and 'Sturm auf Themar' ('assault on Themar')

Around 500 citizens and anti-fascist protesters held a small protest against the concert with slogans such as 'out with the brown plague'