Գերմանիայում կինը ծննդաբերել է տեխնո փառատոնի ժամանակ ու նորածնի համար անվճար տոմս ստացել

12:44 • 07.08.17

Գերմանիայի հարավ-արևմտյան հատվածում 20-ամյա կինը ծննդաբերել է Nature One տեխնո փառատոնի ժամանակ, հայտնում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ լույս աշխարհ է եկել աղջիկ երեխա:

Հետաքրքրական է, որ ավելի ուշ նորաթուխ մայրիկը խոստովանել է, որ նախքան ծննդաբերական ցավերի սկսվելը տեղյակ չի եղել, որ հղի է:

Nature One փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ երեխայի 16 տարին լրանալուց հետո ցմահ անվճար տոմս կտան նրան:

Աղբյուրը հավելում է, որ այժմ մայրն ու դուստրը հիվանդանոցում են ու որևէ առողջական խնդիր չունեն: