Հս. Կորեան մերժել է Հրվ. Կորեայի՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկը

09:30 • 07.08.17

Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լի Յոն Հոն Մանիլայում հանդիպել է հարավկորեացի գործընկեր Կան Գյոն Հվային ու մերժել Սեուլի՝ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ առաջարկը:

Ինչպես նշում է Yonhap-ը, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը պատճառաբանել է, որ հարավկորեական կողմը բավականաչափ անկեղծ չէ:

«Հարավային Կորեան բավականաչափ անկեղծ չէ»,-ասել է Լի Յոն Հոն: Այսպես հյուսիսկորեացի դիվանագետը պատասխանել է Սեուլի՝  հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հարավային Կորեայի իշխանություններն առաջարկել են Փհենյանին ռազմական ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ սկսել Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու նպատակով:

Այնուհետև Սեուլը Փհենյանին հստակ առաջարկներ է հղել՝ բանակցությունների ստույգ ժամկետներով, որոնք, սակայն, արդեն սպառվել են, մինչդեռ հյուսիսկորեական կողմն այդպես էլ չի պատասխանել առաջարկին: