Իլինոիսում Օբամայի ծննդյան օրը հանրային տոն է հռչակվել
ԱՄՆ Իլինոիս նահանգի իշխանությունների որոշմամբ՝ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի ծննդյան օրը (օգոստոսի 4) այսուհետ կնշվի որպես հանրային տոն:
Ինչպես նշում է The Independent-ը, Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն իր քաղաքական կարիերան սկսել է հենց Իլինոիսում, որի նահանգային սենատում դեմոկրատ սենատոր է եղել 1997-2004թթ. ընթացքում:
Պարբերականը մանրամասնում է, որ նահանգապետ Բրյուս Ռոները, որը, ի դեպ, հանրապետական է, արդեն ստորագրել է հրամանագիրը, որով հաջորդ տարվանից օգոստոսի 4-ը կնշվի որպես հանրային տոն: Այն կլինի ոչ թե պետական նահանգային տոն, այլ Օբամային պատվելու օր:
Հրամանագրում նշվում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահը մեծ ներդրում ունի «ամերիկացիների իրավունքների պաշտպանության ու ԱՄՆ-ում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև շփման կամուրջներ կառուցելու հարցում»:










