Մոսկվայում գործազուրկ ադրբեջանցին փորձել է ինքնասպան լինել հենց ճանապարհի վրա
Ադրբեջանից 40-ամյա տղամարդը փորձել է դանակով ինքնասպան լինել Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի (ՄՕԱՃ) արտաքին մասում, հայտնում է minval.az-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությունում աղբյուրի հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանցին ՄՕԱՃ-ի 29-րդ կիլոմետրի արտաքին հատվածում դանակով հարվածել է ինքն իր որովայնին՝ փորձելով վերջ տալ կյանքին: Չի բացառվում, որ նախքան այդ նա ալկոհոլ է օգտագործել:
Այժմ վիրավորը գտնվում է հիվանդանոցում: Նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չկա:










