Հրապարակվել է մահվան ելքով ՃՏՊ-ի պատճառ դարձած Ադրբեջանի փոխվարչապետի թոռան ավտոմեքենաների շքեղ հավաքածուն (լուսանկարներ)

14:08 • 08.08.17

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 3-ին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռան՝ Նաիլ Ալլահվերդիևի ավտոմեքենան Բաքվում Հեյդար Ալիևի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, երեք հոգի վիրավորվել:


minval.az-ը գրում է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել, երբ Նաիլ Ալլահվերդիևի ավտոմեքենան մրցել է մեկ այլ ավտոմեքենայի հետ:


Հաղորդվում է, որ սոցիալական ցանցերում չեն հանդարտվում այդ աղմկահարույց վթարի վերաբերյալ քննարկումները: Օգտատերերը կիսվում են նաև Ալլահվերդիևի թանկարժեք ավտոմեքենաների լուսանկարներով: Նրան է պատկանում ավտոմեքենաների մի ամբողջ հավաքածու: Լուսանկարներից ելնելով՝ նրա ամենաէժան ավտոմեքենան «Նիվա»-ն է, ամենաթանկը՝ Aston Martin-ը:


Ավտոմեքենաներից բացի՝ Ալի Հասանովի թոռը հավաքել է մեքենաների թանկ համարանիշերի հավաքածու՝ 10-PP-203, 10-YY-203, 10-MM-203, 10-OO-203, 90-HH-203, 10-VV-203 և 10-OO-014:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռը՝ 1994 թվականին ծնված Նաիլ Ալլահվերդիևը։