Հուրգադա հանգստավայրի շրջանում սպիտակ շնաձկներ են հայտնվել, մեկ մարդ վիրավորվել է

12:18 • 08.08.17

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրի շրջանում սպիտակ շնաձկներ են հայտնվել, մեկ մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից, գրում է Интерфакс-ը:


«Եգիպտոսում՝ Հուրգադայի շրջանում, նկատվում է ագրեսիվ սպիտակ շնաձկների ակտիվություն, մեկ մարդ վիրավորվել է: Վերջին անգամ այստեղ շնաձկների հայտնվելը գրանցվել է 2015 թվականին»,- հայտարարել են գերատեսչությունում:


2015 թվականի մարտին Մարսա-Ալամ հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով գերմանացի զբոսաշրջիկ է մահացել: Նա մահացել էր հիվանդանոցի ճանապարհին:


Գերմանացի զբոսաշրջիկի վրա հարձակումն առաջինն էր 2010 թվականից ի վեր, երբ Շարմ էլ Շեյխ հանգստավայրում շնաձկների զոհ դարձան մի քանի զբոսաշրջիկ: Այդ ժամանակ մահացել էր գերմանուհի մի զբոսաշրջիկ, վիրավորվել երեք ռուս և Ուկրաինայի մեկ քաղաքացի: